ԱՄՆ-ն արգելել է 300 դոլարը գերազանցող սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս

ԱՄՆ-ն արգելել է սմարթֆոնների մատակարարումը Ռուսաստան և Բելառուս: Խոսքն այն սմարթֆոնների մասին է, որոնց արժեքը գերազանցում է 300 դոլարը, հայտնում է ԱՄՆ Առևտրի նախարարությունը։

 

Սահմանափակումներ են կիրառվում նաև օդափոխիչների, օդորակիչների և սառնարանների (ավելի քան $750), միկրոալիքային վառարանների, սպասք լվացող մեքենաների, տպիչների (ավելի քան $300) և այլ սարքավորումների համար։

 

Արտահանողները կկարողանան լիցենզիա ստանալ Ռուսաստան և Բելառուս առաքումների համար միայն բացառիկ դեպքերում։

Քաղաքականություն