Ալիևի ընտանիքի անվան հետ կապ ունեցող հոլդինգը գնել է Թուրքիայի ամենաթանկ զբոսաշրջային օբյեկտներից մեկի 50 տոկոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող «Pasha Holding»-ը գնել է «Mandarin Oriental» հյուրանոցի 50 տոկոսը՝ Թուրքիայի Բոդրումի ամենաթանկ զբոսաշրջային օբյեկտներից մեկը։ Այս մասին գրում է Meydan TV-ն:

 

Նշվում է, որ թեև հոլդինգը, ըստ երևույթին, անմիջական կապ չունի Ալիևների հետ, սակայն, ըստ տեղեկությունների, նրա հիմնական գործընկերները Ալիևի երկու դուստրերն են։

 

Հիշեցնենք` ավելի վաղ գրել էինք, որ Ալիեւի դուստրերը թալանված գումարներով շքեղ հյուրանոց են գնել Դուբայում:

 

Քաղաքականություն