Սիրիայում սպանել են Եվրոպայում հարձակումներ ծրագրած ԻՊ-ի առաջնորդներից մեկին

ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել, որի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը. այս մասին հայտարարվել է երկուշաբթի գիշերը:

ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է, որ գործողության արդյունքում սպանվել է ԻՊ-ի ավագ առաջնորդ Խալիդ Այդ Ահմադ ալ Ջաբուրին. ահաբեկիչը պատասխանատու էր Եվրոպայում հարձակումների ծրագրման և ԻՊ-ի ղեկավարության ռազմական գերատեսչության հրամանատարությունը: Այս հարվածի հետևանքով ոչ մի խաղաղ բնակիչ չի զոհվել կամ վիրավորվել, ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։

Գեներալ Մայքլ Կուրիլան ասել է, որ ԻՊ-ը «շարունակում է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար և դրանից դուրս»

Քաղաքականություն