Թաթարսկու սպանությունից հետո կալանավորված Դարիա Տրեպովան մեղադրվել է ահաբեկչության մեջ

Սանկտ Պետերբուրգի բնակիչ Դարյա Տրեպովային, ով կալանավորվել էր ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու (Մաքսիմ Ֆոմին) սպանությունից հետո, մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի (ՔԿ) հեռագրային ալիքը։ Տեղեկատվությունը փոխանցում է rtvi.com-ը:

 

«Հետաքննության համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 2-ին Տրեպովան, հետևելով Ուկրաինայի տարածքից գործող անձանց ցուցումներին, Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող սրճարան է բերել պայթուցիկով լցված արձանիկը և այն հանձնել ռազմական թղթակից Մաքսիմին` Ֆոմին, որը հայտնի է Վլադլեն Թաթարսկի կեղծանվամբ։ Հետագա պայթյունի հետևանքով Ֆոմինը մահացել է, սրճարանում գտնվող ավելի քան 30 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք` ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ունիվերսիտետսկայա փողոցի սրճարանում, պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին):

Քաղաքականություն