ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը 60 մետր բարձրությունից ընկնելուց հետո ինքնուրույն մոտեցել է շտապօգնության մեքենային. ՌԴ

ՌԴ Վորոնեժ քաղաքում տղամարդը 19-րդ հարկից ընկել է պատուհանի տակ կանգնած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայի վրա և ողջ մնացել: 60 մետր բարձրությունից ընկնելուց հետո փրկարարները նրան դուրս են բերել մեքենայից: Հետաքրքիրն այն է, որ տղամարդն ինքնուրույն մոտեցել է շտապօգնության մեքենային: Հիվանդանոցի ճանապարհին նա երգել է բժիշկների համար:

 

Ըստ նախնական տվյալների տղամարդը տանը ալկոհոլ է օգտագործել, իսկ պատուհանից ընկելու պատճառը դեռ պարզ չէ:

Քաղաքականություն