Իսրայելի ոստիկանությունը Ալ-Աքսա մզկիթում ձերբակալել է 350 մարդու

Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում առնվազն 350 մարդ է ձերբակալվել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իսրայելական ոստիկանությանը։ 

«Ավելի քան 350 մարդ է ձերբակալվել Երուսաղեմի «Ալ Աքսա» համալիրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ հաղորդել էինք,  որ մոտ 100 պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ-Աշքարը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելը Ալ-Աքսայում իրականացված արշավանքի արդյունքում ավելի քան 200 պաղեստինցի է ձերբակալել։ Իսրայելի գործողություններն արդեն դատապարտվել են Հորդանանի և Եգիպտոսի կողմից։

Քաղաքականություն