ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալ-Աքսա մզկիթում բախումների հետևանքով 100 պաղեստինցի է տուժել

Մոտ 100 պաղեստինցիներ վիրավորվել են չորեքշաբթի օրը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելական ոստիկանության հետ բախումների արդյունքում։ Ռեյդի արդյունքում ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է Al Mayadeen-ը։

 

Ավելի վաղ WAFA գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ իսրայելական ուժերը երեքշաբթի երեկոյան ներխուժել են մզկիթ՝ օգտագործելով նռնակներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և մահակներ։ Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ ոստիկանները կանխել են բժիշկների՝ դեպքի վայր հասնելը։

 

Պաղեստինյան լրատվամիջոցները նշում են, որ ռեյդից հետո Արևմտյան ափի մի շարք քաղաքներում ցույցեր են սկսվել:

 

Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն հայտարարել է, որ Ալ-Աքսա մզկիթում կատարվածը «մեծ հանցագործություն է աղոթողների դեմ»:
Իսրայելի գործողություններն արդեն դատապարտել են Հորդանանն ու Եգիպտոսը։

Քաղաքականություն