Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրայինին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ այն, թե իբր իրենք մարդասիրություն են դրսևորել և շտապ բուժհաստատություն են տեղափոխել կանանց, որոնց ինքնազգացողությունը վատացել է հենց իրենց՝ մեքենա ներխուժումից։

 

«Ադրբեջանի այդ գնահատականներն ու պարզաբանումներն այնքան պարզունակ եւ կեղծ են, ես այն կբնութագրեի հետեւյալ կերպ՝ Ադրբեջանը մարդկանց խեղդեց, որից հետո փորձեց արհեստական շնչառություն տալ, որպեսզի հայտարարի, որ մարդկանց կյանք է փրկել»- ասել է Ներսիսյանտ: 

 

Իր խոսքով` իրավիճակն ուղղակիորեն ադրբեջանցիների կողմից սադրվել է, սադրիչ գործողությունների արդյունքում ինչ վիճակ պետք է  առաջանա տարեց կանանց մոտ: 

 

 «Նրանք այդ գործողություններով վստահաբար կանխատեսել էին նման իրավիճակ, որից հետո երբ ռուս խաղաղապահները փորձեցին շտապօգնություն ներգրավել, ադրբեջանցիներն անմիջապես բուժաշխատողներ ներկայացան՝ բուժօգնություն ցույց տալու նպատակով եւ հատկանշական է, որ երբ խաղաղապահները առաջարկեցին Ստեփանակերտից շտապօգնություն կանչել, նրանք ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, եւ մերժում ստանալուց հետո արգելեցին մեր շտապօգնության մեքենաների տվյալ տեղանքին մոտենալու հնարավորությունը, եւ ըստ էությանը ռուս խաղաղապահները տվյալ իրավիճակում առաջնահերթություն տվեցին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը:

 

Դա ցուցադրական էր եւ նաեւ հումանիզմ ցուցադրելու նպատակ էր հետապնդում, եւ այդ եղանակով փորձել են քողարկել իրենց արարքը, բայց իրականում նրանք ուղղակիորեն արգելել են մեր շտապօգնության  մոտենալը»,-ասել է նա: 

Քաղաքականություն

Պատահարներ