ԱՀԱԶԱՆԳ. Տղամարդը փորձում է իրեն ցած նետել Դավթաշենի կամրջից

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ միջին տարիքի մի տղամարդ փորձում է ինքնասպանություն գործել` Դավթաշեն  կամրջից իրեն ցած նետելով:  

 

Հաղորդվում է, որ ԱԻՆ-ի և շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում են: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: 

 

Արդեն մոտ 1 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փրկարար հոգեբանը, Ճգնաժամային կառավարման ազգային կոնտրոնի օպերատիվ խումբը և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները միջին տարիքի տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի։ Այս մասին էլ հայտնում է shamshyan.com-ը: 


Այս պահին այդ քաղաքացու հետ բանակցությունները շարունակվում են։
 

Քաղաքականություն