ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց ֆիլմից հետո Լեհաստանում պղծել են նախկին Հռոմի պապի հուշարձանները

Լեհաստանում Հռոմի Հովհաննես Պողոս II պապի հուշարձանները սկսել են պղծել կաթոլիկ եկեղեցում մանկապղծությունը թաքցնելու մասին աղմկահարույց ֆիլմի թողարկումից հետո։ Այս մասին գրում է 360TV-ն։
 

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է Լոձի տաճարի բազիլիկի դիմաց կանգնեցված Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի վրա ներկ նետելու մեջ։ Պոնտիֆիկոսի կերպարի ձեռքերը ներկված են կարմիր, իսկ դեմքը՝ դեղին գույներով։ Պատվանդանին հայտնվել է maxima culpa մակագրությունը, որը հղում է հոլանդացի լրագրող Էկե Օվերբեքի «Maxima Culpa. Հովհաննես Պողոս II-ը գիտեր» գրքի վերնագրին։

 

Օրեր առաջ Լեհաստանի Ստալևա Վոլայում կանգնեցված Հովհաննես Պողոս II-ի մեկ այլ հուշարձան ողողվել էր կարմիր ներկով։ Մեղավորին բացահայտել դեռ չի հաջողվել։

Քաղաքականություն