Զուգարանի պատը քանդել են, մտել խանութ և 436 iPhone գողացել

Լինվուդի (ԱՄՆ) Alderwood Mall-ում թալանել են Apple Store-ի խանութը։ Երկու տղամարդ կողոպտիչների հաջողվել է գողանալ 436 iPhone։ Նրանք խաբել են անվտանգության համակարգին։ Երկու տղամարդիկ խանութ են մտել մոտակա Seattle Coffee Gear սրճարանից։ Նրանք նախ ներխուժել են Seattle Coffee Gear, այնուհետև գնացել են զուգարան և պատի վրա անցք բացել՝ Apple Store-ի հետևի սենյակ հասնելու համար։

 

Կողոպտիչներին հաջողվել է շրջանցել Apple Store անվտանգության համակարգը եւ գողանալ մոտ 500 հազար դոլար արժողությամբ 436 iPhone։ Կողոպուտը տեղի է ունեցել գիշերը, ուստի խանութում մարդ չի եղել։ Դարի գողությունն ի վերջո անիմաստ էր. բոլոր սարքերն արդեն հեռակա կարգով արգելափակվել են IMEI համարով։ 

 

Ոստիկանությունը ստացել է տեսանյութ, բայց քանի որ դրանք հետաքննության մաս են կազմում, այս պահին այն հանրությանը չի տրամադրվի: 

Քաղաքականություն