Ադրբեջանում շիա հավատացյալների հալածանքները շարունակվում են

Ադրբեջանում շիա հավատացյալների հալածանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները։

 

Եվս հինգ մարդ ձերբակալվել է շինծու մեղադրանքով։ Հուսեյն Օսմանովը, Էլդենիզ Գուլիևը, Էլյանար Իբրահիմովը, Խայալա Աբբասովան և Էլմիր Մամեդովը մեղադրվում են «իրանցի թմրավաճառների հետ կապերի», ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

 

Ադրբեջանը, փոխելով շիաներին հալածելու մարտավարությունը, փոխել է ձերբակալության ֆորմալ պատճառը։ Այժմ մարդկանց բերման են ենթարկում ոչ թե «Իրանի օգտին լրտեսելու», այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, մինչդեռ ձերբակալվածների կապը մշտապես ընդգծվում է Իրանի հետ։

Քաղաքականություն