«Ստերջացման տարած շանը գտել են սատկած վիճակում». Հայկ Հովակիմյան

Ալավերդու բնակիչ Հայկ Հովակիմյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ալավերդու համայնքապետարանը չգիտեմ ինչ-ինչ ստերջացման ծրագիր շահելուց հետո, 01.04-ին Սանահին Կայարան թաղամասից հավաքելով մոտ 10 շուն տարել են իբր Վանաձոր կլինիկա ստերջացնելու և հետ բերելու նպատակով։ Այսօր 08.04-ին մոտավոր ժամը 09։00-ին հետ են բերել նկարում պատկերված շանը, ում 2 ժամ անց գտել են սատկած վիճակում, մնացածից էլ տեղեկություն չկա։ 
Սենց ե՞ն աշխատում։ Խնդրում և դիմում եմ մեր կենդանապաշտպաններին՝ այս հարցին լուծում տալու համար»:

 

Քաղաքականություն