ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ոստիկանները ձերբակալում ղազախստանցի ցուցարարներին

Սոցցանցերում են հայտնվել Ղազախստանում բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներին բերման ենթարկելու կադրերը: 
Նշենք, որ ապրիլի 12-ի գիշերը Ղազախստանի Ժանաոզե և Ակտաու քաղաքներում հանգիստ չի եղել։ Հազարավոր մարդիկ բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ժանաոզեինի նավթային ընկերության աշխատակիցների, որոնց հեռացրել էին աշխատանքից, իսկ բողոքի դուրս գալուց հետո էլ տեղափոխել ոստիկանության բաժանմունքներ։
Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել նրանց, սակայն իրենց էլ մեղադրեցին երթևեկության համար խոչընդոտ հանդիսանալու մեջ և բերման ենթարկեցին։ 
Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ երկուշաբթի օրը Ժանաոզենի BerAli Mangistau ընկերության նավթահանքերի սպասարկման ընկերության շուրջ 150 կրճատված աշխատակիցներ հավաքվել էին Աստանայում էներգետիկայի նախարարության շենքի մոտ և պահանջել իրենց աշխատանքի տեղավորել KazMunaiGas-ի դուստր ձեռնարկությունում՝ OzenMunaiGas-ում։ Նրանք բացատրել են, որ իրենք մնացել են առանց աշխատանքի՝ մրցույթում իրենց ընկերության պարտվելու պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ