Վերին Լարսում մեքենաների մաքսային ձևակերպման հետ կապված բարդություններ են առաջացել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

 

Քաղաքականություն

Պատահարներ