«Բոլոր խնդրահարույց վերելակների հարցը չորս տարվա ընթացքում կարողանալու ենք լուծել»․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է մայրաքաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերին։ Նա նշել է, որ Երևանը սուբվենցիոն ծրագրերի հնարավորությունից օգտվել չի կարող, և անհատական նախաձեռնություններով են լուծվում խնդիրները։

 

Ավինյանը հայտնել է, որ կառավարությանը կառաջարկվեն տարեկան ծրագրեր, որոնք համադրելի կլինեն սուբվենցիոն ծրագրերին։

Անդրադառնալով կատարված ու կատարվող աշխատանքներին՝ Ավինյանը նշել է, որ գործադիրն աջակցել է 473 վերելակի ձեռք բերման հարցում․ «Եվս 

100-ը պլանավորում ենք քաղաքապետարանի բյուջեով իրականացնել, իսկ հավելյալ խնայողությունների դեպքում այդ թիվն էլ ենք ավելացնելու»,- նշել է նա։

 

Նա տեղեկացրել է, որ 2019-2022թթ․ հարյուրավոր վերելակներ են տեղադրվել, միայն 2022-ին՝ 500 վերելակ, իսկ 2023թ. նախատեսվում է անցնել այդ ցուցանիշը. «Այս տեմպը պահպանելու դեպքում Երևանում բոլոր խնդրահարույց վերելակների հարցը չորս տարվա ընթացքում կարողանալու ենք լուծել»։

 

Նա նշել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում են մայրաքաղաքի արվարձանային թաղամասերը։

 

Ավինյանը տեղեկացրել է, որ այս տարի Երևանում շահագործման է հանձնվելու հիմնանորոգված 22 մանկապարտեզ. «2024թ. պլանավորում ենք հիմնանորոգված կամ նոր կառուցված 33 մանկապարտեզ շահագործման հանձնել»,- նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ