ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

 

Հիշեցնենք, որ  վարչապետ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու էին ադրբեջանցի զինվորները հասել Հայաստանի տարածքի խորքը։ Կատարված քննչական գործողությունների արդյունքում, ըստ վարչապետի, Հայաստանի իրավապահ մարմիները պարզել են, որ նրանք լքել են իրենց դիրքերը ճնշումների ենթարկվելու պատճառով։ Թերևս այդ մասին տեղեկացրել է երկու օր առաջ Սիսիան համայնքի Աշոտավան գյուղում հայտնաբերված և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը։

 

«Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով», - խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ