ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ դուք չբացահայտեցիք, որ շուկայում հին ձվեր կան. Նազարյանը՝ Քերոբյանին

«Նախ ես կխնդրեմ մի փոքր ավելի մանրամասը պարզաբանեք ի՞նչպես է ստացվում, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի այս ոլորտի պահանջները էդքան նույնական են և ի՞նչպես ենք մի որոշումով էդ հարցը կարագավորում։ Երկրորդը՝ մի քանի օր առաջ հեղինակավոր հեռուստաընկերություններից մեկը եվրոպական, քննարկում էր մասնագետների հրավիրելով, թե ի՞նչն է նպաստել սննդամթերքի գների բավական անկամանը։ Ի՞նչու էդ անկումը Հայաստանում չի նկատվում։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է հացահատիկից ստացվող սննդամթերքին։ Հակառակը գները Հայաստանում գնալով աճում են։ Հետո էս վերջերս «Հետք» պարբերականը ուսոմնասիրեց հավկիթի շուկան և պարզվեց, որ երբ գնում են 3 օրվա արտադրանք  պարզվում է 13 օրվա է։ Ինչու՞ դուք չբացահայտեցիք, որ շուկայում հին ձվեր կան։ Ստուգում եք արդյո՞ք էն մսամթերքը, թե ինչ ենք մատակարարում մեր ժողովրդին»,- ԱԺ նիստի ժամանակ հարցրել է Գեղամ Նազարյանը՝ Քերոբյանին։

 

Հավելենք, որ Քերոբյանը նշել է, որ ժամանակը չի հերիքի բոլոր հարցերին պատասխանել, այդ իսկ պատճառով նա այս հարցերին չանրադարձավ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։     

Քաղաքականություն

Պատահարներ