ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անընդհատ երաշտ է լինելու․ հեղափոխություն էլ անենք, ջրի քանակը չի ավելանալու». Փաշինյան

«Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում սրանից հետո անընդհատ երաշտ է լինելու։ Ջուրն անընդհատ պակասելու է». կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ինձ զարմացնում է մոտեցումը, որ տարին ավարտվում է մի կերպ, ինչ-որ ձև գլորում ենք, հետո փետրվարի վերջերից նստում, նայում ենք երկնքին, տեսնենք՝ անձրև ավելի շատ կգա, թե չի գա, ջուրն ավելի շատ կլինի, թե չի լինի։ Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա։ 

 

Բոլոր կանխատեսումներն արված են, ջուրը լինելու է ամեն տարվանից պակաս, և ինչ էլ անենք՝ ճանապարհներ փակենք, հեղափոխություն անենք, սա այն դեպքն է, որ ջրի քանակը չի ավելանալու։

 

Ես չեմ հասկանում մեր առօրյա վերաբերմունքը՝ սկսած փողոցային ցայտաղբյուրներից։ Փականներ պետք է դրվեն։ Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր՝ կենցաղում, արդյունաբերության մեջ, ձկնարդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ։ Եթե ոռոգման, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդնենք, մենք ունենալու ենք լուրջ պրոբլեմներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են», - ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ