Գերմանիայում տասնյակ վրացի և ուզբեկ վարորդներ գործադուլ են հայտարարել

Տասնյակ վրացի և ուզբեկ վարորդներ շարունակում են գործադուլ անել Գերմանիայում ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ լեհական ընկերությանը պատկանող 63 բեռնատարներ կանգնած են Հեսսենում: Վարորդները հրաժարվում են աշխատել, քանի դեռ չեն ստացել երկու ամսվա աշխատավարձը: 

 

Այսօր իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ նրանց մոտ է դուրս եկել տրանսպորտային ընկերության ղեկավարը և ենթակաների հետ միասին փորձել ուժով վերցնել մեքենաները: Արդյունքում գերմանական ոստիկանությունը ձերբակալել է նրան և ևս 19 մարդու։ 

 

Գերմանիայի արհմիություններն աջակցում են գործադուլ անող վարորդներին։ Լրատվամիջոցների տվյալներով ՝ այլ վարորդներ և քաղաքական գործիչներ եկել են իրենց համերաշխությունը հայտնելու և սնունդ են բերել ։

Քաղաքականություն