Պարզաբանում՝ հումանիտար ճանապարհով Արցախ տարված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին

Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտարարությամբ տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն։ 

«Սիրելի քաղաքացիներ, 

Հայտնում ենք, որ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: 

Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։ 

Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները»,- ասվում է հայտարարության մեջ։ 



 

Քաղաքականություն