ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրությունն առաջնագծում. ի՞նչ վիճակում են վիրավորում ստացած զինծառայողները

Ապրիլի 11-ին վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին հայտնում են «Զինուժ MEDIA»-ից։ 
Ծայրահեղ  ծանր վիճակում գտնվող զինծառայողին կրկին վիրահատել են, բժիշկները հույս ունեն, որ նրա վիճակում դրական տեղաշարժ կլինի: 
Զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ։ 

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ինփոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ 

Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ