Երևանյան լճի տարածքում բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին

Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին․ տեղեկացրել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ մնացել է նստարանների տեղադրումը, որոշակի խնդիրներ կան հարակից կանաչապատ գոտու հետ կապված. 

 

«Այնտեղ որոշ տարածքներ մասնավորի են պատկանում, պետք է հասկանանք՝ որ տարածքն է քաղաքապետարանինը, որը՝ մասնավորինը, որ ոռոգման հարցն էլ լուծվի»։

 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկել է խոսել այդ տարածքների սեփականատերերի հետ. 

 

«Միգուցե, ընդհանուր մեծ ծրագրի ներքո, իրենք էլ ինչ-որ բաներ առաջարկեն կամ մենք առաջարկենք»։

Քաղաքականություն