Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում. Hetq.am

Արաբական թերակղզու տաք ավազների վրա վեր խոյացած Դուբայը, որը վերջին մի քանի տասնամյակում դարձել է աղմկոտ մեգապոլիս, դեպի իրեն է ձգում ոչ միայն սովորական տուրիստներին աշխարհի տարբեր անկյուններից, այլեւ հարուստներին, որոնք այստեղ գալիս են, մասնավորապես, մեծ ներդրումներ կատարելու: Անշարժ գույքի շուկան այդպիսի ներդրումների հրաշալի տեղ է: Փողերի հսկայական հոսքին նպաստում են Դուբայի եւ համանուն էմիրության ոչ թափանցիկ իրավասություն (jurisdiction) լինելը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումներն ու ներդրումների ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը: Գրում է Hetq.am-ը:

 

Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։ Երբեմն նրանք իրենց զավակների հարսանիքներն են այնտեղ կազմակերպում, ծնուդներն են նշում, քաղաքական խորհրդակցություններ անցկացնում, գործարքների համար պայմանավորվածություններ ձեռք բերում, ծագած վեճերը հարթում: Նրանցից ոմանք ընտանիքներով այնտեղ Ամանորի տոներն են անցկացնում, նրանց կանայք` մեկնում առեւտրի: 

«Հետքի» ձեռքի տակ հայտնված նոր տվյալները ցույց են տալիս որոշ հայ պաշտոնյաների ու գործարարների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի ծավալներն ու շքեղությունը: Այս անձանցից ոմանք Հայաստանում անցնում են տարբեր քրեական գործերով:


Դուբայում գույք ունեցող հայերի թիվը բավականին մեծ է, բայց նրանցից ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Այս անգամ ընտրել ենք նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք չեն հայտարարագրել Դուբայում իրենց ունեցվածքը, չնայած օրենքով նման պարտավորություն ունեին:  

Գագիկ Բեգլարյանը բնակարան է գնել Դուբայի հայտնի արմավենու վրա:

 

Գագիկ Բեգլարյանի քաղաքական կարիերան ծաղկում էր 1990-ականների սկզբից մինչեւ 2016 թ.: 1993-1995 թթ. եւ 2012-ին մի կարճ ժամանակահատված նա ՀՀ խորհրդարանի պատգամավոր էր, 2002-2009 թթ. Երեւանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարն էր, 2009-2010 թթ.՝ Երեւանի քաղաքապետը, 2012-2016 թթ. էլ զբաղեցնում էր տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը: Հիմա, սակայն, Հայաստանում Բեգլարյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն: ՀՀ իրավապահները երկու խոշոր գործ են նախաձեռնել նրա վերաբերյալ: 


Քրեական վարույթ եւ ապօրինի գույքի բռնագանձում

 

Դրանցից մեկը քրեական վարույթ է, որի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն: 2022 թ. նոյեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Երեւանի Կենտրոն թաղային համայնքի նախկին ղեկավարն ու Երեւանի նախկին քաղաքապետը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ այդ դիրքի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի անշարժ գույք Երեւանում եւ այլ բնակավայրերում: 

 

Դատախազությունը հրապարակել է Երեւանում գտնվող 24 միավոր անշարժ գույքի ցանկ: Ըստ իրավապահների՝ Բեգլարյանը, հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքը օրինականացնելու, դրա ծագման աղբյուրը խեղաթյուրելու եւ հանցավոր հետքերը վերացնելու համար օգտագործել է իր պաշտոնեական դիրքը եւ մի քանի հոգու օգնությամբ տարբեր ձեւական գործարքներ կատարել՝ հափշտակած անշարժ գույքի մեծ մասն օրինականացնելու համար: Դատախազության տեղեկացմամբ՝ հափշտակվել են նաեւ մի շարք մանկապարտեզների շենք-շինություններ, ինչի հետեւանքով դադարեցվել է դրանց գործունեությունը, խախտվել են դրանցում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքները:  

2022 թ. նոյեմբերին Գագիկ Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով քրեական հետապնդում է հարուցվել: Մի քանի հոդվածներով նրան մեղադրանք է առաջադրվել:  

 

Նախկին պաշտոնյային առնչվող մյուս գործը ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվող քաղաքացիական հայցն է, որով Գլխավոր դատախազությունը ցանկանում է բռնագանձել Գ. Բեգլարյանին, նրա կնոջը, որդուն ու դստերը պատկանող ու, ըստ Դատախազության, ապօրինի ծագում ունեցող մեծածավալ գույքը: 

 

Այդ գույքի կազմում են Երեւանում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը՝ Տերյան փողոցում: Մնացած անշարժ գույքը գտնվում է Երեւանի այլ վարչական շրջաններում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում եւ Արարատի մարզի Սիս համայնքում: Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նաեւ «Mercedes-Benz S600L» մեքենան: 

Նշված գույքը բռնագանձելու անհնարինության դեպքում Դատախազությունը ցանկանում է գանձել այդ ամենի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր մոտ 11 մլրդ դրամ, ինչպես նաեւ մասնակցության իրավունք 10 իրավաբանական անձանցում եւ մոտ 2 մլրդ դրամ, որը հանձնված 8 փոխառությունների չվերադարձված մասն է: Ըստ Դատախազության՝ պետք է բռնագանձել եւս 4,5 մլրդ դրամ, որը բաղկացած է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտից, այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների մնացորդից, ինչպես նաեւ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված գումարից: 

 

Վերոնշյալ գույքը բռնագանձելու համար Գլխավոր դատախազությունը 2022 թ. մայիսին դիմել է դատարան: Նախապես գործը գտնվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն հետո տեղափոխվել է նոր ձեւավորված Հակակոռուպցիոն դատարան:

 

Բեգլարյանը չի հայտարարագրել Դուբայի իր բնակարանը, Դատախազությունն էլ այն չի ներառել բռնագանձվող գույքի մեջ

 

Ինչպես տեսնում ենք, Դատախազության ներկայացրած բռնագանձման ենթակա անշարժ գույքը գտնվում է միայն Հայաստանում, սակայն «Հետքը» պարզել է, որ Գագիկ Բեգլարյանը գույք ունի նաեւ Դուբայում: 

 

Մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2008 թ.-ից մինչեւ 2018 թ. ընկած ժամանակահատվածում: Թե կոնկրետ երբ, դժվար է ասել: Նախկին պաշտոնյայի գույքը գտնվում է արմավենու տեսքով հայտնի «Palm Jumeirah» արհեստական կղզու ամենավերին մասում՝ «Balqis Residence» համալիրում: Բեգլարյանի բնակարանն այս համալիրի 7-րդ հարկում է, ընդհանուր մակերեսը 243 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (42

 

 

Հրանտ Դավթյանն այն հայերից է, որոնք Դուբայում համեմատաբար շուտ են գույք ձեռք բերել: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 եւ 2018-2019 թթ.: Դավթյանի արաբական ունեցվածքի մասին գրել էինք 2018-ի աշնանը: Սակայն անդրադարձել էինք այն ժամանակ դեռեւս պաշտոնավարող Դավթյանի միայն մեկ բնակարանին, քանի որ մյուսի մասին տեղեկություններ չունեինք: 

 

Բնակարաններից մեկը Դավթյանը հայտարարագրել էր «Հետքի» հարցերից հետո

 

Մեր ունեցած տվյալների հիման վրա գրել էինք, որ Հ. Դավթյանը բնակարան ունի Դուբայ Մարինայում (հայտնի է նաեւ որպես Մարսա Դուբայ), որը քաղաքի բավականին արագ զարգացող ու կառուցապատվող, գերժամանակակից շենքերից կազմված շրջան է: Դավթյանի տունը գտնվում է «Al Sahab» զույգ աշտարակներից առաջինում: 2018-ին նշել էինք, որ Դավթյանը բնակարան է ձեռք բերել 24-հարկանի «Al Sahab1» աշտարակի 7-րդ հարկում, իսկ նրա ընկեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 44-հարկանի «Al Sahab 2»-ի 6-րդ հարկում: Հակոբյանը դեռ այն ժամանակ մեզ հայտնել էր, որ հարկային պարտավորությունների կատարման համար բնակարանը վաճառել է: Բայց ավելի հետաքրքիր էր Դավթյանի պարագան: 

 

Այսպես՝ «Al Sahab»-ում Հրանտ Դավթյանը գույք է գնել 1997-2007 թթ. միջակայքում, բայց երբ 2012-ին ԱԺ պատգամավոր է դարձել, չի հայտարարագրել արաբական այս բնակարանը, ինչը պարտավոր էր անել: Ամեն դեպքում, ինչպես վերեւում նշեցինք, հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը հանցանք չէր համարվում մինչեւ 2017 թ. հուլիս ամիսը, ինչն էլ լավ առիթ էր շատ հայ պաշտոնյաների համար, որոնք պարտաճանաչ չեն գտնվել իրենց պարտականությունները կատարելիս: Այն, որ Հ. Դավթյանը «Al Sahab»-ի իր գույքը չի հայտարարագրել մինչեւ 2018 թ., տեղեկացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Իսկ 2018-ին դա անելուն ակամա նպաստել է «Հետքի» լրագրողի հարցադրումը: 

 

2012-2017 թթ. պատգամավորության շրջանից հետո Հրանտ Դավթյանն առաջադրվել էր նաեւ 2017 թ. ընտրություններում: Որպես թեկնածու նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գույքի եւ եկամուտների հայտարարագիր էր ներկայացրել 2017-ի փետրվարին, սակայն դրանում նշել էր միայն Հայաստանում ունեցած 5 միավոր անշարժ գույք: Այդուհանդերձ, Դավթյանը նորից պատգամավոր էր դարձել ոչ թե 2017-ի, այլ 2018-ի ամռանը, երբ նրա կուսակիցներից մեկը հրաժարվել էր մանդատից: Եվ ահա դրանից հետո «Հետքի» լրագրողը մի քանի հարց էր տվել նրան Դուբայում ձեռք բերած գույքի մասին: Դավթյանը խոստովանել էր, որ այնտեղ, իր հիշելով, 86 քմ մակերեսով բնակարան ունեն, որն իր տնեցիներից մեկի անունով է, դրա համար էլ մինչ այդ չի հայտարարագրվել: Միաժամանակ նշել էր, որ այն ձեռք են բերել մոտ 15 տարի առաջ, երբ Դուբայում տուրիստական բիզնես էին հիմնել: «Հյուրանոցներից էժան էր էն վախտ, դրա համար էի վերցրել»,- ասել էր Հ. Դավթյանը:

 

Այս զրույցից հետո՝ 2018-ի սեպտեմբերին, Հ. Դավթյանը ԿԿՀ-ին էր ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որում առաջին անգամ ցույց էր տվել արաբական բնակարանը այն գնելուց տարիներ անց: Հանձնաժողովից վերջերս տեղեկացել ենք, որ 2018-ին հայտարարագրվածը համատեղ սեփականության իրավունքով գույք է:  քմ): 

 

 

Մեծահարուստ գործարար Սամվել Ալեքսանյանը ԱԺ պատգամավոր էր 2003-2019 թթ.: Նա եւ կինը՝ Շողերինա Մկրտչյանը, վերը հիշատակված «Trident Grand Residence»-ում բնակարան են ձեռք բերել 2012-2014 թթ. միջակայքում: Ամուսինները Հրանտ Դավթյանի անմիջական հարեւաններն են: 

Ալեքսանյանի ու Մկրտչյանի տան մակերեսը 202 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (34 քմ), ամուսինները նաեւ 2 հատ ավտոկայանատեղ ունեն: Բնակարանը հանձնված է վարձակալության: Ըստ Դուբայի կադաստրի՝ Դուբայ Մարինա շրջանում 3 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 147.000-179.000 արաբական դիրհամ (40-49 հազ. դոլար): Ինչ վերաբերում է վաճառքի գներին, ապա «Trident Grand Residence»-ում այսօր կարելի է 3 ննջասենյակ եւ շուրջ 200 քմ մակերես ունեցող բնակարան գնել 4,2 մլն արաբական դիրհամից սկսած (1,1 մլն դոլար): 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացել ենք, որ ո՛չ Ս. Ալեքսանյանը, ո՛չ նրա կինը երբեւէ չեն հայտարարագրել Դուբայում գտնվող անշարժ գույք: Սա, ըստ էության, իրավական խնդիրներ կառաջացնի նրանց համար, քանի որ առնվազն 2014 թ. նրանք արդեն այդ բնակարանի տերերն էին, սակայն այդպես էլ չեն հայտարարագրել գույքը մինչեւ 2019 թ. հունվար, երբ Ալեքսանյանը վայր է դրել մանդատը: 

 



Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն