Մերոնք այս պահին վախենում են գործ անեն Սոթքի վերեւի հատվածում. Հակոբ Ավետյան

Սոթքի հանքավայրի հումքը տեղափոխող տեխնիկների աշխատանքն այս պահին դադարեցված է՝ անվտանգությունից ելնելով․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

 

Հակոբ Ավետյանն ասել է, որ ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ կրակում են, ու տեղի բնակիչների մոտ մտահոգություն կա, որը պայմանավորված է նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղում ստեղծված իրավիճակով․ «Մերոնք այս պահին վախենում են գործ անեն Սոթքի վերեւի հատվածում։ Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ թուրքերն են, ներքեւում աշխատանքը շարունակվում է։ Թուրքից ամեն պահ վտանգ կա, չգիտես, թե երբ կսկսեն կրակել»։

 

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ aպրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Քաղաքականություն