Երևանում հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող 72-ամյա տղամարդը

Հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 72-ամյա տղամարդը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
 

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 17-ին Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել Ստեփան Թ.-ն: Ապրիլի 12-ից Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 72-ամյա տղամարդը մեղադրվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ, նշվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ