Ռոնալդուի հետ կապված սկանդալի կապակցությամբ որոշում են կայացրել 

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային ասոցիացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: 

38-ամյա ֆուտբոլիստը չի պատժվի «Ալ Հիլալի» դեմ հանդիպումից հետո երկրպագուներին անպարկեշտ ժեստ ցույց տալու համար: 
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը նման քայլի էր դիմել, երբ երկրպագուները վանկարկել էին Լիոնել Մեսսիի անունը: 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ Նասր» էր տեղափոխվել նախորդ տարվա դեկտեմբերին: Պորտուգալացին արաբական ակումբի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 11 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: 

 

Պատահարներ