Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակվում են։

 

Նրա խոսքով՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հաղթանակի օրը Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

«Մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում և կոչ ենք անում չձեռնարկել գործողություններ, որոնք հանգեցնում են լարվածության աճի։ Մենք կշարունակենք շփումները Բաքվի և Երևանի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 

Ավելի վաղ Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները միմյանց մեղադրել էին սահմանամերձ շրջաններից մեկի գնդակոծման մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ