Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է:

 

Այսօրվա դատական նիստին հարցաքննվում էր գործով ամբաստանյալ Գեւորգ Հարությունյանը, որը ՀՀ գյուղատնտեսության բուսաբուծության վարչության նախկին պետն է: Նրա հարցաքննությունն ավարտվել է։
 

Հիշեցնենք, որ ամբաստանյալն այսօր դատարանում հայտարարել էր, որ իրեն ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է ուղղորդել, թե նախաքննության ընթացքում ինչ բովանդակության ցուցմունք տալ:

 

Գործով մեղադրող դատախազն էլ միջորդել է դատարանին՝ հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Դատարանում հրապարակվել է Հարությունյանի տված ցուցմունքները, ինչից հետո ամբաստանյալը պնդել է դատարանում տված ցուցմունքը:
 

Ամբաստանյալը դատարանում հայտարարել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, հանգուցյալ Սերգո Կարապետյանն է իրեն ուղղորդել նախաքննական ցուցմունք տալուց առաջ, իսկ հաջորդ հարցաքննության ժամանակ ինքը փոխել է իր ցուցմունքը ու հավելել, որ փոխնախարար Սամվել Գալստյանն էլ է առաջին հարցաքննության ժամանակ մի ցուցմունք տվել, հետո՝ փոխել է այն:

Քաղաքականություն