Անհրաժեշտ ջանքեր կգործադրենք Ուկրաինային հնարավորինս մոտեցնելու ՆԱՏՕ-ին. Լիտվայի նախագահ

Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բարձրացվելու է դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը: Այս մասին ասել է

Լիտվայի նախագահ Նաուսեդան:

 

«Սա չի նշանակում, որ անդամակցության որոշումներ կլինեն, բայց պետք է քայլեր ձեռնարկվեն Կիևին հստակ մեսիջ ուղարկելու համար. մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք Ուկրաինային հնարավորինս մոտեցնելու ՆԱՏՕ-ին»,- ասել է Նաուսեդան։

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին խնդրել էր ՆԱՏՕ-ին հստակ ազդանշան ուղարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին՝ իր տարածքում ռազմական հակամարտությունն ավարտվելուց հետո։ Երկրի ղեկավարը պատասխանել է նաև հակահարձակման ձախողման դեպքում ռազմական օգնության հնարավոր դադարեցման մասին հարցին։

 

Նշենք, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կքննարկվի դաշինքի գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։

Քաղաքականություն