Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը չորրորդ բրոնզե մեդալը նվաճեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

 

Կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ և պարտվեց 0:5 հաշվով։

 

Երեք ռաունդում էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց ուզբեկ բռնցքամարտիկին։ Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ է նվաճել նաև 2017,2019 և 2021 թվականներին:

 

Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

Քաղաքականություն

Պատահարներ