Մեդվեդևն արձագանքել է Զելենսկու սպառնալիքին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մահանալ Ադոլֆ Հիտլերի նման։

 

«Կանաչ հագած արարածը մահ մաղթեց Կրեմլում բոլորին: Եվ ոչ իր ձեռքով: Բայց Կիևում թմրամոլը պարզապես հնարավորություն ունի մահանալ իր ձեռքից: Վախկոտ ինքնասպանություն գործելով: Հիտլերի պես՝ շան թույն կուլ տալով»,- գրել է քաղաքական գործիչը։

 

Իր գրառման մեջ նա չի նշել Ուկրաինայի նախագահի անունը, սակայն Մեդվեդևի խոսքերը դարձել են ռուս քաղաքական գործիչների մասին Զելենսկու հայտարարության մեկնաբանություն։

 

Հիշեցնենք՝ Զելենսկին մահ է խոստացել Ռուսաստանի ղեկավարությանը

 

 

Քաղաքականություն