Պուտինը կարգադրել է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիների արտահոսքը նվազեցնելու համար

Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը լրացվել է արտերկիր ռուսների արտահոսքը նվազեցնելու միջոցառումների մասին կետով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

 

«2022 թվականին փոփոխված սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ աճել է ՌԴ բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման։ Այս առումով անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ մարդկային կապիտալի պահպանման գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտահոսքը արտասահման նվազեցնելու համար»:

 

Բացի այդ, լրացվել են միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հայրենակիցների ՌԴ կամավոր վերաբնակեցման և մուտքի կարգավորման մասով: Այժմ դրանց թվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի մարզի և Խերսոնի մարզի բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումը, որոնք հատուկ ռազմական գործողության ընթացքում լքել են մշտական բնակության վայրերը:

 

 

Քաղաքականություն