Թուրքիայի նախագահի թեկնածուն սեքս-սկանդալի պատճառով դադարեցրել է մրցապայքարը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրում ընտրական գործընթացին միջամտելու մեջ։ Վաշինգտոնից նախարարի հերթական դժգոհության պատճառը «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի հրաժարումն էր նախագահական ընտրություններին մասնակցելուց։

 

Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Երեկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել նախագահական ընտրություններին։ Որպես պատճառ՝ նա, չմանրամասնելով, նշել է տարբեր սադրանքների, մեղադրանքների և ապատեղեկատվության տեսքով իր նկատմամբ ճնշումները։
 

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, սոցցանցերում իր մասնակցությամբ «սեռական բնույթի» տեսանյութերի հայտնվելուց հետո է գործիչը որոշել հրաժարվել ընտրություններին մասնակցելուց։ 

Քաղաքականություն