«ՌԴ-ի թշնամիներն աշխարհը տանում են դեպի երրորդ համաշխարհային պատերազմի»․ Մեդվեդև

Ռուսաստանի հակառակորդները աշխարհը տանում են դեպի երրորդ համաշխարհային պատերազմ՝ համաշխարհային աղետ, Սանկտ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդևը։

 

Նրա խոսքով, Ռուսաստանի դեմ սանձազերծված պատերազմը հիբրիդային և լայնածավալ բնույթ է կրում։ Ամերիկացի և եվրոպացի հովանավորները ինտենսիվորեն մղում են երկրի թշնամիներին մահաբեր զենքերով և ահաբեկչություն են խրախուսում Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում, ընդգծել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

 

«Ռուսաստանը հատուկ օպերացիա է անցկացնում՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միլիոնավոր քաղաքացիների անվտանգությունը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մեդվեդևը։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության հակառակորդները «իրականում տանում են դեպի երրորդ համաշխարհային պատերազ, դեպի գլոբալ աղետ, որում, ինչպես գիտեք, ըստ սահմանման հաղթողներ չեն կարող լինել»։

Քաղաքականություն