Զելենսկին Իտալիայի իշխանությունների հետ կքննարկի Կիևին զենքի մատակարարումների հարցը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ: Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ օդանավակայանում նրան դիմավորել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին:

 

Զելենսկին հաստատել է, որ Հռոմ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, վարչապետ Ջորջա Մելոնիի, ինչպես նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

 

Ուկրաինայի նախագահը նախատեսում է Իտալիայի իշխանությունների հետ քննարկել Կիևին զենքի մատակարարումների հարցը:

Քաղաքականություն

Պատահարներ