«Եթե պատերազմ, ապա պատերազմ». Անվտանգության խորհրդի քարտուղար

«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են և մարդիկ խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Նրանք փրկվելու հույս չունեն։ Երկրորդ հնարավորությունը միջազգային հանրությունն է։ Հայաստանը երկար ժամանակ լոբբինգ է անում՝ միջազգային դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար»: 

 

«Новая газета Европа»-ին տված հարցազրույցում նշել է Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

 

Հարցին, թե Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է։ Իսկ միջազգային հանրությունը խիստ թերահավատորեն է վերաբերվում չճանաչված հանրապետություններին, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Չճանաչված, բայց միջազգային հանրությունը պարտավորվել է կանխել ցեղասպանությունը, որտեղ էլ որ դա լինի:

 

Հիմա հանգամանքների ազդեցության տակ տրամադրությունը փոխվել է։ Սա շատ հետաքրքիր թեմա է։ Նման քաղաքական դիսկուրս կա: Ռուսաստանը սկսել է ավելի վատ վերաբերվել Հայաստանին, քանի որ հեղափոխությունից հետո իշխանության եկավ արևմտամետ թիմը։ Հայաստանը ոչ մի տեղ չգնաց:  Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հեղափոխությունը չի ազդի արտաքին քաղաքականության վրա։ Այնուամենայնիվ, վերաբերմունքը փոխվել է։

Լեռնային Ղարաբաղում արեւմտամետ տրամադրություններ չկան: Ոչ Սորոս: ՆԱՏՕ-ի փոխարեն՝ ռուսական խաղաղապահ առաքելություն: Եվ, այնուամենայնիվ, ի հայտ են եկել հակառուսական տրամադրություններ։ Բուն Ռուսաստանի պատճառով, ոչ թե Արևմուտքի։ Ռուսաստանն ինքն է ձևավորում իր նկատմամբ վերաբերմունքը»։


Մյուս հարցին՝ վարկածներից մեկը, ուզում են Ալիեւին օգնել Զանգեզուրի միջանցքը ճեղքել եւ անցնել թուրքական կողմ։ Ռուսական գազը ադրբեջանական գազի քողի տակ անցնելու է այս միջանցքով՝ շրջանցելով պատժամիջոցները, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. 

 

«Բայց դա արդեն տեղի է ունենում, գազն արդեն հոսում է առկա ենթակառուցվածքներով։ Չեմ կարծում, որ խնդիրը դա է, կամ գոնե ոչ միայն դա: Ամեն դեպքում, Հայաստանը երբեք չի համաձայնի իր տարածքով արտատարածքային միջանցքի հետ։ Մեզ համար սա կարմիր գիծ է»։ 


- Իսկ եթե պատերազմ լինի: 


Եթե պատերազմ, ապա պատերազմ», ասել է Արմեն Գրիգորյանը:  
 

 

 

Քաղաքականություն