Էրդողանը ռեկորդային է համարել Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցությունը կազմել է մոտ 90%, ինչը ռեկորդային է, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Շնորհակալ եմ մեր բոլոր քաղաքացիներին ժողովրդավարական պայմաններում և ռեկորդային՝ մինչև 90 տոկոս մասնակցությամբ ընտրություններին մասնակցելու համար»,- այս մասին ասել է CNN Turk-ը։

Նա նշել է, որ սկսել է նախապատրաստվել քվեարկության երկրորդ փուլին։ 

Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Յեները հայտարարել էր, որ մայիսի 28-ին երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ 

Մայիսի15-ի առավոտյան հաղորդվել է, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել է ձայների 49,35%-ը՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45%:

Քաղաքականություն