Խաղաղության նախագիծը ոչ բրյուսելյան է, ոչ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը. ԱԳ փոխնախարար

Խաղաղության նախագիծը ոչ բրյուսելյան է, ոչ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը, ԱԺ-ում լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նա նշել է, որ սխալ են մեկնաբանությունները, թե Հայաստանը բանակցություններ է վարում միայն արևմտյան հարթակներում։

 

«Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում` այդ թվում նաև Ռուսաստանում։ Շուտով` մայիսի 19–ին, նախատեսված է ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում»,–ասել է փոխնախարարը։ 

 

Սաֆարյանը մեկ այլ հայտարարություն էլ է արել՝ մասնավորապես նշել է, որ Բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանզիմ ստեղծելու տեսանկյունից։ Ճշտող հարցին` Բրյուսելում ՀՀ–ի կողմի պատրաստակամությունը` Ադրբեջանի տարածքը ճանաչել 86.6 հազար քառակուսի կմ, դա ներառո՞ւմ ԼՂ–ն, փոխնախարարը պատասխանել է. 

 

«Մի՛ պարտադրեք ինձ որևէ պատասխան տալ` այո կամ ոչ»։

 

Դիտարկմանը`արդյո՞ք Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը չի հակասում սահմանադրությանը, փոխնախարարը նշել է, որ արդեն ներկայացրել է բանակցությունների տրամաբանությունը, այն է` ԼՂ իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը։ 

 

Քաղաքականություն