ՆԱՏՕ-ի անդամ պետությունները քնում ու արթնանում են ՌԴ-ի մասին մտածելով․ Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության և այլ երկրների վասալը դառնալու վերաբերյալ հայտարարությանը, նշել է.

 

«Իրեն Ֆրանսիայի նախագահը կոչող մեկն ասաց, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով արդեն պարտվել է և վերածվում է մյուս երկրների վասալի․․․ Խոսելով վասալային կախվածության մասին… Տեսեք, թե ով է խոսում: Գեղեցկուհի Եվրոպան, այդ թվում՝ Ֆրանսիան, վերածվել է ծեր սպասուհու, որը մանրակրկտորեն բավարարում է ամերիկացիների ամենաայլասերված քմահաճույքները», - գրել է Մեդվեդևն իր թվիթերյան միկրոբլոգում։

 

Անդրադառնալով աշխարհաքաղաքական պարտության վերաբերյալ Մակրոնի արտահայտած կարծիքին՝ Մեդվեդևն ընդգծել է, որ իրականում պարտություն է կրել ՆԱՏՕ-ի պարզունակ քաղաքականությունը:

 

«2022 թվականին ՆԱՏՕ-ն մեզ ծուլորեն վանում էր, երբ խոսքը վերաբերում էր անվտանգության երաշխիքներին՝ կարծես ասելով՝ մեզ հանգիստ թողեք, ձեր ժամանակը չունենք։ Եվ այժմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները քնում և արթնանում են Ռուսաստանի մասին մտածելով»,- գրել է Մեդվեդևը։

 

Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Opinion-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը «աշխարհաքաղաքական պարտություն» է կրել: 

Քաղաքականություն