Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ռուբեն Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ։

 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն շարժման՝ ԱՀ նախագահին ուղղված նամակի դրույթների շուրջ։ Նախագահը, կարևորելով կենսական հարցերի շուրջ հանրային տարբեր շրջանակների հետ երկխոսության անհրաժեշտությունը, ներկայացրել է իշխանությունների ռազմավարական մոտեցումները հատկապես շրջափակման պատճառների ու հետևանքների հաղթահարման վերաբերյալ:

Քաղաքականություն