Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ: Տեղեկությունը հայտնում է դեսպանությունը, որի մեջ նշվում է, որ այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ:

 

 Վերջիններս ԱՄՆ դեսպանին են ներկայացրել անվտանգության միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:

 

Դեսպանն այցելել է նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։

 

«Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- նշել է
Քրիստինա Քվինը:

Քաղաքականություն