«Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում նախկին ԽՍՀՄ–ի բոլոր երկրների վրա»․ Պատրուշև

ԱՄՆ - ն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա` նպատակ ունենալով քայքայել նախկին ԽՍՀՄ երկրների կառուցողական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ։

 

«Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա»,- ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

 

Նրա խոսքով ՝ գլխավոր նպատակն այն է, որ քայքայեն նախկին ԽՍՀՄ երկրների կառուցողական հարաբերությունները, ինչպես նաև խոչընդոտեն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:

 

Պատրուշևն ասել է, որ ԱՄՆ–ն իր ծրագրերը կատարելու համար շանտաժի, խաբեության և սպառնալիքների միջոցով փորձում է իր շրջանակի մեջ առնել առավելագույն թվով պետությունների, որոնց շահերի հետ հաշվի նստելու մասին չի էլ մտածում։

Քաղաքականություն