Հնարավոր է Բլինքենը մեկնի Չինաստան․ Politico

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Չինաստան: Այցի մանրամասները դեռ հստակեցվում են Պետքարտուղարության կողմից: Այս մասին Politico-ին հայտնել են նրա ժամանակացույցին ծանոթ աղբյուրները:

 

Նշենք, որ այս այցը կլինի ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Չինաստան 2018 թ.-ից ի վեր, երբ այնտեղ էր այցելել այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն:

 

Հայտնի է, որ Բլինքենը Պեկին կմեկնի Մերձավոր Արևելքից։ Այժմ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում է, որտեղ արդեն տարբեր հանդիպումներ է ունեցել:

 

Նշենք նաև, որ պետքարտուղարությունը և Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չեն մեկնաբանել Բլինքենի այցի մասին տեղեկությունները:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ