Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը. Իշխան Սաղաթելյան

Եթե ստորագրվի այն, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիա և ունենալու է  աղետալի ու ողբերգական հետևանքներ հայ ժողովրդի համար։ Այս մասին ՀՅԴ ԳՄ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

 

Ըստ նրա`  վերը նշվածը կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորումն է։

Քաղաքականություն