Որոշ գործընկերներ նեղսրտել են, որ նախագահ Էրդողանը առանձնահատուկ ողջունել է վարչապետին․ Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա եղել է միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկը: Այսօր՝ հունիսի13-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում` թե՛ թուրք քաղաքական գործիչների, թե՛ միջազգային հանրության, և վարչապետի այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններից մեկն է եղել այդ միջոցառման։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետև առաջին շարքի հյուրերին բարևելուց հետո նախագահ Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին և առանձնահատուկ ողջունել է»,– նշել է Սիմոնյանը։

 

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Փաշինյանին նստեցրել էին 2–րդ շարքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևը։

Քաղաքականություն