ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր. Ալեքսանյան

Սիրելի քաղաքացիներ, ձեզ նորից փորձում են  ինչ-որ մի հնարավոր բան ներկայացնել որպես իրականություն։

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է  ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։  Նրա ելույթը նվիրված էր ընդդիմության հայտարարություններին։

 

«Մի խմբակցության ղեկավար, եկել է այստեղ և ասում է՝ տեսեք՝ մենք ինքնորոշումից ո՞ւր ենք հասել, էդ ո՞ր ինքնորոշումից եք ո՞ւր հասել,  1999 թվականին  ձեր քաղաքական լիդերի կողմից բանակցված ինքնորոշումի՞ց,  որը ենթադրում էր, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Քննարկվել է, որ Ադրբեջանի հայերը պետք է ունենան ադրբեջանական անձնագրեր՝  հատուկ  Լեռնային Ղարաբաղ նշումով։

Կարող է ամեն դեպքում երկքաղաքացի լինե՞ն, նաև ՀՀ  քաղաքացիություն ստանան, թե՞ հնարավոր չէ, դա է ինքնորոշո՞ւմը։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէիք ճանաչում, բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր»,- հարց է հնչեցրել նա։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն