Արբանյակն արդեն շահագործվում է, շուտով փաստացի կառավարում կկատարվի ՀՀ տարածքից․ ԲՏԱ նախարար

2022 թվականին որպես զարգացման նոր թիրախ և նոր նախաձեռնություն՝ պետական բյուջեից հատկացված միջոցներն ուղղվել են նաև Հայաստանի առաջին՝ Երկրի հեռահար դիտարկման արբանյակի արձակմանը և տիեզերալուսանկարների ձեռքբերմանը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

 

«Արբանյակն արդեն շահագործման մեջ է, պարբերաբար ստացվում են լուսանկարներ, և պայմանագրով նախատեսված կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է և պատրաստ է շահագործման:

 

Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած հայ մասնագետները շուտով ամբողջությամբ կվերցնեն արբանյակի կառավարումն իրենց վրա, և փաստացի կառավարում կկատարվի ՀՀ տարածքից»,- ասել է նախարարը:

Քաղաքականություն