Եղանակը Հայաստանում. կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 17-ին, 19-21-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ 
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ 


Երևանում հունիսի 17-ի և 20-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 29-31, երեկոյան՝ 22-24 աստիճան։ 

 

Քաղաքականություն