Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին արևմտյան է ՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ը նույնքանով կբարձրանա։


Երևան քաղաքում ևս հունիսի 22-24-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Մայրաքաղաքում հունիսի 22–ի գիշերը եղել է 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +23...+25 աստիճան։

 

Քաղաքականություն

Պատահարներ